Լատիֆա ալ-Զայաթ
Լատիֆա ալ-Զայաթ արաբ․՝ لطيفة الزيات | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 8, 1923[1] |
Ծննդավայր | Դամիետա, Եգիպտոս[2] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1996[3] (73 տարեկան) կամ սեպտեմբերի 10, 1996 (73 տարեկան) |
Մահվան վայր | Կահիրե, Եգիպտոս[3] |
Քաղաքացիություն | Եգիպտոս |
Կրթություն | Կահիրեի համալսարան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, համալսարանի դասախոս, գրող, վիպասան և ակտիվիստ |
Աշխատավայր | Այն Շամս համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Լատիֆա ալ-Զայաթ, (արաբ.لطيفة الزيات, օգոստոսի 8, 1923 թվական Դումյաթի, 1996 թվական, սեպտեմբերի 10, Կահիրե[5][6])), եգիպտացի հասարակական գործիչ և գրող։ Նրան քիչ հայտնիություն է բերել «Բաց դուռ» վեպը, որը 1996 թվականին գրականության ոլորտում արժանացել է Նագիբ Մհֆուզի մրցանակի (սա մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին շնորհումն է եղել)[7]։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատիֆա ալ-Զայաթը ծնվել է 1923 թվականի օգոստոսի 8-ին միկջերկրածովյան եգիպտական Դումյաթի քաղաքում։ 1946 թվականին Կահիրեի համալսարանում ստացել է անգլերեն լեզվի բակալավրի և 1957 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1945 թվականին Ինջի Աֆլաուն նկարչուհու հետ դարձել է Երիտասարդ կանանց համալսարանների ու ինստիտուտների լիգայի հիմնադիր[8].:
Այն-Շամս համալսարանին կից կանանց քոլեջում աշխատել է որպես անգլերեն լեզվի պրոֆեսոր և նույն համալսարանում աշխատել է որպես անգլերեն լեզվի ամբիոնի վարիչ։ Լատիֆա ալ-Զայաթը Եգիպտական արվեստի ակադեմիայում զբաղեցրել է տնօրենի պաշտոնը։
Լատիֆա ալ-Զայաթի երկու վեպեր թարգմանվել են անգլերեն լեզվով. «Տանտեր» և «Բաց դուռ»։ Վերջինը հրատարակվել է 1960 թվականին, իր ժամանակի համար գերժամանակակից էր, ինչը վերաբերում էր եգիպտական խոսակցական արաբերեն լեզվի օգտագործմանը։ Վեպի գործողությունը սկսվում է 1946 թվականին և ավարտվում է 1956 թվականին Սուեցկի ճգնաժամի ընթացքում։ Այն նաև էկրանավորվել է 1963 թվականին, ֆիլմի գլխավոր հերոսը եղել է Ֆաթեն Համաման: Ալ-Զայաթը համարվում է նաև կանանց մասին բազմաթիվ էսսեների, քննադատական հոդվածների, գրական ստեղծագործությունների գրախոսականների և քաղաքական թեմաների հեղինակ է։ 2015 թվականի օգոստոսի 8-ին Google-ը գրողին նվիրել է թեմատիկ նկար, որն ուղղված էր նրա ծննդյան 92-ամյակին և պատկերում էր արաբական աշխարհի բոլոր երկրների հետազոտություններին[9].:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Arab Women Writers: A Critical Reference Guide, 1873-1999 / R. Ashour, F. Ghazoul, H. Reda-Mekdashi — 2008.
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #119418029 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://web.archive.org/web/20240408020548/https://aucpress.com/mahfouz-medal/
- ↑ Amal Amireh (октябрь 1996). «Remembering Latifa al-Zayyat». Al Jadid. 2 (12). Վերցված է 16 марта 2021-ին.
- ↑ Johnson-Davis, Denys, ed. (2006). The Anchor Book of Modern Arabic Fiction. էջ 462. ISBN 1-4000-7976-4.
{{cite book}}
: Unknown parameter|urlaccess=
ignored (օգնություն) - ↑ «The Naguib Mahfouz Medal for Literature». The American University in Cairo Press. Արխիվացված է օրիգինալից 20 марта 2007-ին. Վերցված է 16 марта 2021-ին.
- ↑ Smith, Bonnie G. (2000). Global feminisms since 1945. Psychology Press. էջ 25. ISBN 978-0-415-18491-5.
- ↑ «Latifa al-Zayyat's 92nd Birthday». 8 августа 2015. Վերցված է 16 марта 2021-ին.
|
- Օգոստոսի 8 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Եգիպտոսում ծնվածներ
- Սեպտեմբերի 11 մահեր
- 1996 մահեր
- Սեպտեմբերի 10 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Կահիրեի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Եգիպտացի ֆեմինիստներ
- Եգիպտացի հասարակական գործիչներ
- Եգիպտացի գրողներ
- Եգիպտացի վիպասաններ
- Կին գրողներ
- 20-րդ դարի գրողներ
- Եգիպտացի կին ակտիվիստներ
- Եգիպտացի կին գրողներ